Օմանը շահագրգռված է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գործում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Օմանի Սուլթանության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ Ռահման ալ Հասանին (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-օմանյան հարաբերություններին նոր թափ կհաղորդվի: Երկուստեք նշվեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է հարաբերությունների ամրապնդման համար: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ծավալվել Ծոցի մի շարք երկրների հետ, և Հայաստանը հետաքրքրված է առևտրատնտեսական կապերը զարգացնել նաև Օմանի Սուլթանության հետ: Օմանի դեսպանն իր հերթին նշեց, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը: Նա նաև հայտնեց, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության նախագծերով` մասնավորապես Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմամբ: Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը որոշ տեղեկություններ հաղորդեց նախագծի վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |