Ռուսաստանի Պետդուման մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Կարասինին ներկայացվեցին «Ժառանգություն» կուսակցության հիմնական ծրագրային դրույթները ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերում, ինչպես նաև` կուսակցության գործունեությունը խորհրդարանում և դրանից դուրս: Հանդիպման մասնակիցները քննարկեցին և տեսակետներ հայտնեցին երկու երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների ու հարցերի վերաբերյալ: Գրիգորի Կարասինն իր խոսքում նշեց ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը ինչպես ռազմավարական, այնպես էլ այլ ոլորտներին վերաբերող արդիական խնդիրների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |