Գագիկ Հարությունյան. Ղարաբաղում պատերազմի վտանգն այնքան մոտ չէ, որքան անցյալ տարի![]() 15 փետրվարի 2011 - 19:46 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն անցյալ տարվա համեմատ նվազել է»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով` դրան նպաստել են Հայաստանի դիվանագիտական ջանքերը, մասնավորապես 2010 թվականի ռուս-հայկական համաձայնագրերը և Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի իշխանությունների դրսևորած քաղաքական կամքը: Ընդ որում, Հարությունյանը նկատել է նաև, որ ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե արդյոք պատերազմ կլինի: Նա նշել է, որ որոշ շրջաններում կողմերի դիրքերը միմյանցից 30 մետր հեռավորության վրա են գտնվում, և այժմ հակամարտող կողմերի միջև «խրամատային պատերազմ» է ընթանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |