«Aeroflot Open»-ի 8-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սերգեյ Մովսիսյանը15 փետրվարի 2011 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացավ «Aeroflot Open» շախմատային փառատոնի նախավերջին` 8-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն իր պարտիան ավարտեց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որն արդեն 15-րդ քայլին կիսեց միավորը Վադիմ Զվյագինցևի (Ռուսաստան) հետ: Այս ոչ ոքիից հետո Պետրոսյանը 5 միավոր ունի: Հայ շախմատիստներից միակ հաղթանակը գրանցեց Սերգեյ Մովսիսյանը: Նա սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Էդուարդո Իտուրրիզագիի (Վենեսուելա) նկատմամբ: 36-րդ քայլին ավարտվեց Ավետիք Գրիգորյան – Իգոր Կուռնոսով (Ռուսաստան) պարտիան: Շախմատիստները ոչ ոքի գրանցեցին: Գրիգոր Սևակ Մխիթարյանը, որը ներկայացնում է Բրազիլիան, սև ֆիգուրներով զիջեց Ռոբերտ Գեսսին (ԱՄՆ): Փառատոնի մյուս պարտիաները շարունակվում են: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |