«Փյունիկը» 7:1 հաշվով հաղթանակ է տարել Կիպրոսի «Ապոլլոնի» նկատմամբ15 փետրվարի 2011 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին 2010-ի Հայաստանի գավաթակիր և չեմպիոն «Փյունիկը» Կիպրոսում երկրորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ ընկերական հանդիպում է ունեցել Կիպրոսի «Ապոլլոնի» հետ: Խաղն ավարտվել է 7:1 հաշվով երևանյան ակումբի օգտին: Երևանյան ակումբը երրորդ հավաքը կանցկացնի Անթալիայում: Հայկական թիմը Թուրքիա կմեկնի փետրվարի 21-ին և կվերադառնա մարտի 3-ին: Երրորդ հավաքի ժամանակ «Փյունիկը» կանցկացնի երեք ընկերական հանդիպում. փետրվարի 22-ին «Կայրաթի» դեմ (Ղազախստան), 26-ին` «Կուբանի» (Ռուսաստան), իսկ վերջին խաղն ամենայն հավանականությամբ կկայանա մարտի 2-ին, բայց մրցակիցը դեռ որոշված չէ, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |