Գրքի ցուցահանդեսին միայն հակահայկական գրականություն ներկայացրած ադրբեջանցիները ստիպված լքել են միջոցառումը![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված են եղել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի տաղավարները: Ցուցահանդեսին ադրբեջանական կողմի ներկայացրած գրականությունը հիմնականում հակահայկական քարոզչությանը նվիրված գրականություն էր: Հայաստանի ներկայացուցիչները կազմակերպիչների ուշադրությունը հրավիրեցին այդ հանգամանքի վրա` նշելով, որ հայկական ցուցասրահում ներկայացված է հիմնականում մշակութային թեմատիկա, իսկ ադրբեջանականում` միայն ազգային խտրականություն և թշնամություն սերմանող հակահայկական գրականություն: Ցուցահանդեսի կազմակերպիչները երկու անգամ նկատողություն են արել ադրբեջանական տաղավարի պատասխանտուներին` փոխելու ներկայացված գրականությունը: Պարզվել է, որ Ադրբեջանից այլ գրականություն չի եղել և ադրբեջանական տաղավարը փակվել է, իսկ այդ երկրի ներկայացուցիչները ստիպված հեռացել են ցուցասրահի դահլիճից ու դադարեցրել մասնակցությունը միջոցառմանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |