Մահմուդ Ահմադինեժադը Գյուլին թույլ չի տվել հանդիպել ցուցարարների հետ![]() 16 փետրվարի 2011 - 09:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն այցով գտնվում է Իրանում, ցանկություն է հայտնել խոսելու Թեհրանի փողոցներ դուրս եկած ցուցարարների հետ, սակայն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդես է եկել Գյուլի նախաձեռնության դեմ, հաղորդում է իսրայելյան Debka կայքը: «Իրանի ընդդիմադիրները, որոնք դուրս են եկել Թեհրանի փողոցները, Աբդուլլահ Գյուլին հրավիրել են մասնակցելու իրենց ցույցերին: Թուրքիայի նախագահը, չմերժելով հրավերը, ցանկացել է մոտենալ և ողջունել ցուցարարներին, ինչի պատճառով Իրանի անվտանգության աշխատակիցները Գյուլի թիկնապահությանը խնդրել են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Սակայն Ահմադինեժադն անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է թույլ չտալ Գյուլին մոտենալ ընդդիմադիրներին, ինչը Թեհրանի ու Անկարայի միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել»,- գրում է Debka-ն: Գյուլի և Ահմադինեժադի միջև լարվածությունը շարունակվել է նաև նրանց համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Ահմադինեժադի միջամտության արդյունքում Գյուլը ստիպված է եղել հրաժարվել իրանյան ցուցարարների հետ հանդիպումից: Կցկտուր է ստացվել նաև համատեղ մամլո ասուլիսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |