Հրանտ Դինքի սպանության գործը նոր ապացույցներով է համալրվում16 փետրվարի 2011 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Տրապիզոնի դատախազությունն ընդունել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակներում ոստիկանության որոշ աշխատակիցներին հարցաքննելու հայցը: Կհարցաքննվեն Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռեշաթ Ալթայն ու նրա տեղակալ Լեվենտ Յարիմելը: Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները վաղուց էին ներկայացրել այս հայցը` պնդելով, որ որոշ պաշտոնատար անձինք պետության պաշտպանության ներքո են գտնվում: Դատախազությունը երկու անգամ մերժել էր փաստաբաններին: Ոստիկանության սպաները, փաստաբանների կարծիքով, պետք է դատապարտվեն «ծառայողական պարտականությունները չկատարելու» համար: Նրանց մեղադրում են նրանում, որ նրանք գիտեին պատրաստվող մահափորձի մասին, սակայն գիտակցաբար միջոցներ չձեռնարկեցին 2007 թվականի հունվարի 19-ի սպանությունը կանխելու համար: Ձերբակալվածների թվում է նախկին ոստիկանական իրազեկիչ և կասկածյալ Էրհան Թունջելը: Նա ձերբակալվել է, սակայն խոսում է իր անմեղության մասին` պատմելով, որ կատարել է իր աշխատանքն ու պատմել ոստիկանությանը: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը նշել է, որ Թունջելի ցուցմունքները դատարանը գնահատել է որպես նոր ապացույցներ, գրում է Hurriyet Daily News-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |