Հայաստանի ավտոապահովագրման շուկան ռեկորդներ է գրանցում` առաջ անցնելով Ռուսաստանից և Եվրոպայից16 փետրվարի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարը` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը, փետրվարի 16-ին ամփոփել է 2011-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի արդյունքները: «Օրենքի կատարման առաջին և հիմնական խնդիրը կայացել է. մեկ ամիս անց Հայաստանում արդեն ապահովագրվել է ավտոտրանսպորտային միջոցների 80 տոկոսը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը: Միաժամանակ, նա հավելել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն այդ ցուցանիշը կազմում է շուրջ 90 տոկոս: Դրա հետ կապված` Ռաֆայել Մինասբեկյանն ընդգծել է, որ «Հայաստանը ռեկորդներ է գրանցում` առաջն անցնելով Ռուսաստանից, Կենտրոնական, Արևելյան և Արևմտյան Եվրոպայից» ԱՊՊԱ կատարման տեմպերով: Ընկերության փոխնախագահի կարծիքով, այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի օրինապաշտ են: Ընկերության ներկայացուցիչն օրինակի համար նշել է, որ Ռուսաստանում օրենքի իրագործման համար 2002-ին պահանջվել է մեկ տարի: Ինչ վերաբերվում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը, ապա ԱՊՊԱ մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքել է 120 000 պայմանագիր, ինչը կազմում է ԱՊՊԱ պայմանագրերի 36 տոկոսը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |