«Ռոսգոսստրախ-Արմենիան» արդեն 55 մլն դրամի փոխհատուցում է վճարել հայ վարորդներին16 փետրվարի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրերի փաստացի վճարումներն այսօրվա դրությամբ կազմել են 55 մլն դրամ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով, ընկերության կողմից գրանցված ապահովագրական դեպքերի կարգավորման քանակը կազմում է 350 հատ, 1000-ից ավելի դիմում գտնվում է քննարկման փուլում, որի պատճառով կանխատեսվող վճարումների ծավալը կարող է կազմել է 300 մլն դրամ: Ընկերության տվյալների համաձայն, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի կոնտակտային կենտրոնը շուրջօրյա 2011-ի հունվարի 1-ից ընդունել է 5170 զանգ և գրանցել 1464 ՃՏՊ: Պատահարների առավել մեծ քանակը գրանցվել է փետրվարի 1-ին (120) և փետրվարի 4-ին (74), երկուսն էլ պայմանավորված են եղել եղանակային պայմաններով: Տվյալ պահին վճարումների հիմնական մասը բաժին է ընկնում ունեցվածքի կորստի փոխհատուցմանը: Մեկ ապահովագրական դեպքի միջին չափսը կազմում է 162 հազար դրամ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |