ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանի Իսլամական հեղափոխությունն իր էությամբ տարբերվում է այլ հեղափոխություններից

ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանի Իսլամական հեղափոխությունն իր էությամբ տարբերվում է այլ հեղափոխություններից

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխությունն իր գաղափարախոսությամբ տարբերվում է այլ հեղափոխություններից: Այդ մասին Երևանում «Իսլամական հեղափոխությունը համեմատական համատեքստում» գիտաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Նրա խոսքերով, այդ հեղափոխության առանձնահատկությունն այն է, որ այն չի սկսվել զինվորականների կամ հեղափոխական շարժումների կողմից: Այդ առումով նա նշել է, որ հեղափոխության գաղափարախոսության առանցքը եղել է մարդը: «Հեղափոխության առաջանորդն առաջին հերթին փիլիսոփա էր և իսլամի մեծագույն առաջնորդ»,- ասել է դեսպանը:

Միաժամանակ, նա նշել է, որ հեղափոխությունից 32 տարի անց, չնայած բոլոր դժվարություններին, Իրանի ժողովուրդը միշտ կանգնել է երկրի ղեկավարության կողքին: «Բոլոր այս 32 տարիները ցույց են տվել, որ չնայած բոլոր բարդություններին, խնդիրներին և պատժամիջոցներին, մենք տեսնում ենք, որ Իրանը շարունակում է զարգանալ»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---