Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի սմարթֆոնների նոր մոդելներ

Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի սմարթֆոնների նոր մոդելներ

PanARMENIAN.Net - Այսօր Orange-ն իր հաճախորդներին ներկայացրեց երկու նոր Sony Ericsson մոդելներ: Սրանով Orange Արմենիան և Sony Ericsson¬ն ավելի բարձր մակարդակի են հասցնում երկու ընկերությունների միջև համագործակցությունը, որի շնորհիվ Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի առաջնակարգ հեռախոսներ բացառիկ գներով:

Առաջին մոդելը Sony Ericsson Xperia X10 mini-ն է, որն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոն է, 5ՄՊ ֆոտոխցիկով, ներկառուցված GPS համակարգով և թվային կողմնացույցով, ինչպես նաև, ի հավելումն ավանդական նամակագրական ծառայություններին, համալրված է push mail համակարգ: Sony Ericsson Xperia X10 mini-ն կարելի է գնել Orange-ի խանութներում չափազանց մրցակցային 120,000 դրամով:

Երկրորդ սմարթֆոնը Sony Ericsson Vivaz-ն է, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով: Սա մուլտիմեդիա ուղղվածությամբ կոմունիկատոր է և ունի Google maps, Facebook և Twitter ծրագրային հավելվածներ, ինտեգրված YouTube և TV-out-ի հնարավորություն: Սմարթֆոնը համալրված է push-mail համակարգով և ունի 8ՄՊ ֆոտոխցիկ: Orange-ն առաջարկում է բացառիկ գին այս սմարթֆոնի համար` ընդամենը 149,000 դրամ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---