ՀՀ վարչապետը պատմել է վրաց գործընկերոջը Հայաստանում գնաճի դեմ պայքարելու մեթոդների մասին![]() 16 փետրվարի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Գնաճի հաղթահարման խնդիրը Երևանում քննարկել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Ինչպես նշել է մամլո ասուլիսում ՀՀ վարչապետը, այսօր չկան արդյունավետ գործիքներ, որոնք կարող են նպաստել բարձր գնաճի չեզոքացմանը: «Գնաճը ոչ հայկական, ոչ վրացական ֆենոմեն է, այն պայմանավորված է համաշխարհային շուկաներում իրավիճակով»,- հայտարարել է նա: Վարչապետը պատմել է ավանդական գործիքների մասին, որոնք կիրառում է հայկական կառավարությունը գնաճի դեմ պայքարում: Այսպես, Տիգրան Սարգսյանի խոսքերով, 2010-ին բարձրացվել է սոցիալական նպաստների չափը, որոնք Հայաստանում ստանում է շուրջ 105 հազար ընտանիք: 2010-ի նոյեմբերից բարձրացվել են կենսաթոշակները: 2011-ին ՀՀ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել գարնանացանը գյուղական տնտեսությունների համար, նպատակ ունենալով օգնել առաջին հերթին անապահով ընտանիքներին: «Մենք նախատեսում ենք նվազեցնել սերմնացանի գներն այդ տնտեսությունների համար»,- ասել է նա: Իր կողմից, Վրաստանի վարչապետը նշել է, որ նման սոցիալական փաթեթներ կիրառվում են նաև Վրաստանում,այդ թվում` գյուղական տնտեսությունների համար: «Փետրվարին և մայիսին մենք նախատեսում ենք վաուչերներ տրամադրել էլեկտրաէներգիայի և պարենամթերքի համար»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |