Արցախի նախագահը գոհ է 2010-ին հարկային պետական ծառայության աշխատանքից![]() 16 փետրվարի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16–ին հանդիպել է հանրապետության հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գերատեսչության կողմից կատարված աշխատանքները և 2011 թվականի անելիքները: Զեկույցներով հանդես են եկել հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը և կառույցի պատասխանատու աշխատողներ: Իր խոսքում նախագահը նշել է, որ հարկային քաղաքականությունը` չսահմանափակվելով լոկ տնտեսական ոլորտով, անմիջականորեն առնչվում է սոցիալական և քաղաքական բազմաթիվ հիմնախնդիրների հետ: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է հարկային քաղաքականությունն իրականացնող մարմնի գործունեությունը և ընդհանուր առմամբ բավարար գնահատել 2010 թվականին ծառայության կողմից իրականացված աշխատանքը: Բակո Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ հարկային մարմինների գործունեությունը, նրա արդյունավետությունը չի բնութագրվում միայն հավաքագրված գումարների ծավալի աճով, այլ պետք է դիտարկվի ավելի երկարատև ժամանակագրական կտրվածքով, որպեսզի այսօրվա հաջողությունները ապագայում չկանգնեցնեն դժվարությունների առջև: Հանդիպման վերջում Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը կատարվելիք աշխատանքների կապակցությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |