Երևանում կկայանա Կանանց միջազգային օրվան նվիրված բոուլինգի առաջնություն16 փետրվարի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Երևանում` «Play City» զվարճանքի կենտրոնում, կկայանա «Սպորտ հանուն հավասար հնարավորությունների» բոուլինգի առաջնություն, որի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ» և «Արևելք առաքելություն» հասարակական կազմակերպությունները` Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Առաջնությունը նպատակ ունի գրավել հասարակայնության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ և նվիրված կլինի Կանանց միջազգային օրվան: Առաջնությանը կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, ինչպես նաև այլ մասնագիտության տեր մարդիկ, PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Հույսի կամուրջ» կազմակերպությունից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |