Moody’s-ը կվերանայի 177 բանկային կազմակերպությունների վարկային վարկանիշերը 46 երկրներում16 փետրվարի 2011 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը մոտակա ինն ամիսների ընթացքում մտադիր է վերանայել 177 բանկային կազմակերպությունների վարկային վարկանիշերը 46 երկրներում: Ընկերությունում չեն բացառում, որ շատ բանկերի վարկանիշերը այդ վերագնահատմամբ կիջեցվեն: Ղեկավարությունը նման որոշում է ընդունել այն առիթով, որ աշխարհում գնալով ավելի շատ ֆինանսական կարգավորիչներ են հայտարարում խորտակվող բանկերի փրկության համար պետմիջոցներ օգտագործել չցանկանալու մասին: Դրա փոխարեն նրանք առաջարկում են նման ծախսերը բաշխել բանկային պարտատոմսեր տնօրինողների և այլ ներդնողների միջև, որոնք ընկերությանը փոխ առած միջոցներ են տրամադրել: «Վարկանիշերի իջեցում է սպասվում բոլոր բանկերին` առանց հաշվի առնելու դրանց ծավալը, քանի որ զարգացած երկրներում բանկային հատվածի հիմնական խնդիրներից մեկը վերջին տարիներին եղել է ընկերությունների սեփական կապիտալի անբավարարությունը: Կարծում եմ, որ վարկանիշը կկորցնեն հիմնականում եվրոպական բանկերը, քանի որ նրանց ամերիկյան մրցակիցները վերջին երկու տարիների ընթացքում հսկայական աշխատանքն են կատարել այդ ուղղությամբ, ներառյալ բազմաթիվ միաձուլումները, ինչպես նաեւ պարզապես սեփական կապիտալի ավելացումը»,- ասել է Egan Jones վարկանիշային գործակալության նախագահ Շոն Իգանը: Հայաստանյան բանկերից Moody’s-ը վարկանիշեր է շնորհել «Հայէկոնոմբանկին», «Արդշինինվեստբանկին», «Յունիբանկին» եւ «Պրոմեթեյ Բանկին»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |