Հայտարարվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» շենքի նախագծի վերամշակման խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման համար տիպային նախագծի տեղակապման և վերամշակման հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ: Ինչպես հաղորդում է ՀԱՄՀ մամլո ծառայությունը, տիպային նախագիծը մշակվել է IBA Molecular կազմակերպության կողմից, որը նաև արտադրել է կենտրոնում տեղադրվելիք ցիկլոտրոնը: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 21-ը:

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս է կազմում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերից մեկն է, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---