Պաշտոնական Երևանը գոհ է Իրանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից

Պաշտոնական Երևանը գոհ է Իրանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի և դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը մտքեր փոխանակեցին առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում: Քննարկվեց նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին և հեռանկարային ծրագրերին էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---