Պաղեստինցիներն իրե՞նցն են համարում Երուսաղեմի Հայկական թաղամասը17 փետրվարի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի վարչակազմը գտնում է, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հայկական թաղամասը «Արևելյան Երուսաղեմի անբաժան մասն է, և չի հրաժարվի իր հավակնություններից»,-ասել է Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը: Աբասն այդ հայտարարությունն արել է Ռամալլայում՝ Երուսաղեմի ու Արևմտյան ափի քրիստոնեական համայնքների առաջնորդների հետ խորհրդակցության ժամանակ: Նախորդ ամիս Al Jazzera-ի հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունն առաջարկել է հրաժարվել Հին քաղաքի հրեական և Հայկական թաղամասերի հանդեպ հավակնություններից: «Պաղեստինի ղեկավարությունը հավատարիմ է իր դիրքորոշմանն ու գտնում է, որ Հայկական թաղամասը Պաղեստինի անկախ պետության մայրաքաղաք՝ Արևելյան Երուսաղեմի անբաժան մասն է»,-ասել ՝ Աբասը քրիստոնյաների առաջնդրոներին: Նա հավելել է նաև, որ Պաղեստինը ձգտում է սատարել բոլոր քրիստոնեական համայնքներին ու «բարձրացնել նրանց դերը պաղեստինյան հասարակության մեջ»: Աբասն ասել է, որ իր կառավարությունը պատրաստ է նաև սատարել բոլոր այն նախագծերին, որոնք պահպանում են քրիստոնյաների ներկայությունը պաղեստինյան տարածքներում, հաղորդում է ZMAN.com-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |