2011թ. Հայաստանում հնարավոր են ցնցումներ, գտնում է Արամ Սարգսյանը17 փետրվարի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի իշխանությունները իրական քայլեր չձեռնարկեն սոցիալական խնդիրները շտկելու ու տնտեսությունը զարգացնելու համար, Հայաստանում կարող են սոցիալական ցնցումներ լինել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա հավելել է, որ եթե իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվի, դա կհանգեցնի արտագաղթի ավելացմանը, կամ ժովովրդի ընդվզմանը, ինչպես դա եղավ արաբական երկրներում: Ըստ նրա, նախագահ Սերժ Սարգսյանը պետք է վճռական քայլեր ձեռնարկի օլիգարխների հարցում՝ բոլորի համար սահմանելով խաղի «նույն կանոնները»: Արամ Սարգսյանը նշել է, որ տարօրինակ է համարում կոալիցիոն կուսակցությունների նոր հուշագիր ստորագրելու ձգտումը, որտեղ կնշվի, որ կոալիցիոն կուսակցությունները ընտրություններից երկու տարի առաջ մտադիր են սատարելու այս կամ այն թեկնածուին: Ըստ Սարգսյանի, առաջին հերթին, դա ոչ մի երաշխիք չի տա, որ քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում, կուսակցությունների պլանները չեն փոխվի, երկրորդը, երկրի նախագահը պետք է հենվի ժողովրդի աջակցության վրա, ոչ թե քաղաքական ուժերի: Նա հավելել է, որ հաշվի առնելով այն պայմանները, երբ կուսակցություններին պարտադրվում է կոալիցիոն հուշագրի ստորագրումը, «Բարգավաճ Հայաստանը» ճիշտ կվարվի, եթե դուրս գա կոալիցիայի կազմից:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |