Համլետ Շառոյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»-ով

Համլետ Շառոյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ» «Կռունկ» հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Շառոյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»-ով: Շառոյանը պարգևատրվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած զգալի ավանդի, Սարատովում հայկական մշակույթի կենտրոնի և Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանն աջակցելու, բարեգործական գործունեության համար:

Հ.Շառոյանը Սարատովի մարզի ամենախոշոր ճանապարհաշինարարական ընկերություններից մեկի ղեկավարն է, ակտիվ հասարակական գործիչ, բարեգործ, իսկ 2008 թվականից Սարատովի մարզի հայ համայնքի նախագահն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սարատովի մարզի հայ համայնքի կրթական, մշակութային և այլ ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու հնարավորություններին: Նախարար Հ.Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայրենիքում գործարարությամբ զբաղվելու, ներդրումներ կատարելու ցանկացած նախաձեռնության, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---