Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնացին

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնացին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Ընդգծելով, որ հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության և բարիդրացիության մթնոլորտում, զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---