Կարեն Բեքարյան. Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ԵԽԽՎ-ն անմիջականորեն աշխատի Ղարաբաղի հետ

Կարեն Բեքարյան. Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ԵԽԽՎ-ն անմիջականորեն աշխատի Ղարաբաղի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է վախենա Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսումից: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, նույնիսկ եթե ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը որոշի բոյկոտել այդ կառույցի աշխատանքը, դա չի խանգարի ենթահանձնաժողովին ընդունել Ղարաբաղի մասին խորհրդատվական բանաձևեր: Փորձագետը նաև հավելել է, որ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ է, և երկիրը կարող է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ղարաբաղի մասնակիցները մասնակցեն ենթահանձնաժողովի աշխատանքին: Բեքարյանը հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ն արդեն նման փորձ ունեցել է, երբ վեհաժողովն աշխատել է այն ժամանակ չճանաչված Կոսովոյի, Չեչնիայի, Մոնտենեգրոյի ներկայացուցիչների հետ: «Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ԵԽԽՎ-ն անմիջականորեն աշխատի Ղարաբաղի հետ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---