Իրանում հեղափոխության փորձը ձախողվեց, գտնում է հայ փորձագետը17 փետրվարի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի կարծիքով, Թունիսի և Եգիպտոսի նմանությամբ Իրանում հեղափոխություն հրահրելու փորձը ձախողվեց: Նա հավելել է, որ Իրանում ընդդիմության ելույթների նպատակը հանրության համախմբումն էր 2012 խորհրդարանական ընտրություններից առաջ: Սարուխանյանը նշել է նաև, որ իշխանափոխությունն Իրանում շահավետ է ԱՄՆ-ին ու Արևմուտքին, սակայն ընդվզումն երկրում պայմանավորված է հասարակական դժգոհությամբ և բողոքների ետևում հին իշխանական վերնախավն է: Սարուխանյանն ասել է նաև, որ նույնիսկ եթե ընդդիմությանը հաջողվի իշխանության գլուխ գալ, դա հազիվ թե անդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա: Ըստ նրա, միակ սպառնալիքը Իրանում իրավիճակի լիակատար ապակայունացումը կլինի, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |