Հայաստանում աշխատում են տեսարժան վայրերի աուդիոշրջագայություններ ստեղծելու վրաPanARMENIAN.Net - «Հայաստանի հուշարձանների հետ ծանոթանալու նախագիծը» (ԱՄԱՓ) աշխատում է Հայաստանի տեսարժան վայրերի աուդիոտուրեր ստեղծելու վրա: Ինչպես ասել է կազմակերպության տնօրեն Ռիչարդ Նայը, նախագծի փորձնական մասի շրջանակներում արդեն կազմվել են հնգալեզու աուդիոտուրեր, որոնք կարելի է լսել բջջային հեռախոսների օգնությամբ: Ինչպես ասել է կազմակերպության մամլո քարտուղար Քրիստինե Բեսալյանը, արդեն պատրաստ են Գառնիի, Գեղարդի, Ագարակի, Աղձքի և Երևանի մասին պատմող աուդիոտուրերը: «Աուդիոտուրին միանալու համար անհրաժեշտ է հավաքել միայն տեղեկատվական վահանակի վրա տեղադրված համարը»,- ասել է նա: Միաժամանակ, դեռ հայտնի չէ ծառայությունը շահագործման հանձնելու ստույգ ամսաթիվը: Կազմակերպությունը բանակցություններ է վարում շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ծառայություն կարող է տրամադրել Հայաստանի երեք օպերատորներից յուրաքանչյուրը: Ինչպես նշել է Բեսալյանը, նախատեսվում է, որ այդ ծառայությունը պետք է շահութաբեր նախագիծ դառնա և նվազեցնի ԱՄԱՓ կախվածությունը դոնորներից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |