ՉԺՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունըPanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու պետությունների միջև բարձր մակարդակի վրա իրականացող փոխայցելություններին, ինչպես նաև շարունակ սերտացող մշակութային և տնտեսական գործակցությանըª ի բարօրություն երկու ժողովուրդների: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև հայ և չին ժողովուրդների պատմական կապերի մասին` կարևոր նկատելով ներկայիս ժամանակներում ժողովուրդների բարեկամության ամրապնդումը և հետևողական զարգացումը համընդհանուր մարտահրավերների հաղթահարման համար: Չինաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին ուրախություն հայտնեց Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու և հայկական բազմադարյա մշակույթը ճանաչելու հնարավորության առիթով, ապա ներկայացրեց երկու պետությունների ներկայիս փոխհարաբերությունները և շահեկան համագործակցությունը, մատնանշեց մշակութային կապերը խորացնելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը, ինչը կկանխի նման ոճրագործության կրկնությունը ապագայում: Կարևորվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |