Իշխող կոալիցիան ստորագրեց հայտարարությունը՝ վախենալով Հայաստանում Եգիպտոսի և Թունիսի սցենարների կրկնությունից18 փետրվարի 2011 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կոալիցիոն ուժերի հայտարարության ստորագրումը պայմանավորված է երկրում Եգիպտոսի և Թունիսի դեպքերի կրկնության վախով, որտեղ հակակառավարական ցույցերը հանգեցրին իշխանափոխության: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը: «Եթե կոալիցիոն ուժերն իսկապես գործընկերներ են, մեկ թիմ, ապա նման հարց չպետք է լիներ (գալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի աջակցություն)»,- ասել է Պասկևիչյանը: Նրա խոսքերով, հայտարարության ստորագրումն իշխանության ուժերը համախմբելու փորձ է: Իր հերթին, վերլուծաբան Արթուր Պեպանյանը հայտարարել է, որ կոալիցիոն հայտարարությունն ուժեղ հարված հասցրեց Հայաստանում իշխանության համակարգում ուժերի երկրորդ բևեռ ստեղծելու փորձերին: «Հաշիվը դարձավ 2:0: Նախագահ Սարգսյանը հաղթեց, բայց պարտվեց ժողովուրդը»,- ասել է Պեպանյանը: Փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ արդեն երեք տարի է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը: «Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,-ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |