Կիրկորովին ժամանակին չթողեցին Երևան նրա թուրքամետ դիրքորոշման պատճառով, և նա որոշեց երգել Բաքվում

Կիրկորովին ժամանակին չթողեցին Երևան նրա թուրքամետ դիրքորոշման պատճառով, և նա որոշեց երգել Բաքվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ելույթ է ունենալու Բաքվում ռուսական էստրադայի գերաստղերի համերգի շրջանակներում, որը կայանալու է մարտի 2-ին: Ինչպես հաղորդում է Trend Life-ը, ենթադրվում է, որ դա լինելու է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն Հեյդար Ալիևի Պալատի բեմում: Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նորությունը դեռ չի հաստատել, այնուամենայնիվ, Կիրկորովի պաշտոնական կայքում մարտի 2-ը նշված է որպես Բաքվում համերգի ամսաթիվ:

2005-ին Կիրկորովին, որն ազգությամբ հայ է, թույլ չտվեցին երգել Երևանում նրա թուրքամետ դիրքորոշման պատճառով: Ֆիլիպ Կիրկորովը մտադրվել էր համերգով հանդես գալ 2005-ի ապրիլի 7-ին և 8-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որը նշվում է Հայաստանում: Սակայն Հայաստանի 30 երիտասարդական կազմակերպություններ կոլեկտիվ նամակ հղեցին համերգի կազմակերպիչներին` խնդրելով թույլ չտալ համերգների անցկացումը: Որպես հիմնավորում ուղերձում նշվել է այն փաստը, որ «Կիրկորովը բացահայտ հակահայկական և նույնիսկ թուրքամետ դիրքորոշում ունի, և բացի դրանից, հրապարակավ վիրավորել է հայ լրագրողին` արհամարհանքով նշելով նրա ծագումը»: Բողոքի ակցիայի արդյունքում Կիրկորովը որոշեց կամովին հրաժարվել համերգից: «Եթե ինձ չեն ցանկանում տեսնել և լսել Երևանում, ապա դա չի էլ լինի»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---