Գերմանիայի հրեաները հայտարարում են. Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն են![]() ![]() PanARMENIAN.Net - Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի գլխավոր քարտուղար Ստեֆան Կրամերը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցազրույցում 1915թ. հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է որակել: «Ինձ հայտնի փաստերի հիման վրա ես կարող եմ ասել, որ Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն էին: Սակայն, առավել կարևոր է, որ այդ իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Թուրքիայի կառավարությունը: 1998թ. Եվրոպայի խորհուրդը հայերի դեմ ուղղված հանցագործությունները Ցեղասպանություն անվանեց: Եվրոպացի գիտնականների ճնշող մեծամասնությունը նույն կարծիքն ունի»,-ասել է Կրամերը: Ըստ նրա, թուրքական կառավարությունը, չցանկանալով ընդունել ողջ աշխարհի կողմից ճանաչված փաստերը, պետք է այնուամենայնիվ համապատասխան որոշում կայացնի: «Անշուշտ, մենք չենք ասում, թե հարկավոր է Լինչի դատաստանի ենթարկել թուրքերին իրենց նախնիների հանցագործության համար, սակայն, հարկավոր է սկսել ոճրագործությունների ճանաչման գործընթացը: Այդ հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում մեզանից յուրաքանչյուրը…Ցավոք, այդ թեման անտեսվում է խոշոր տերությունների քաղաքական շահերի պատճառով, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,-ասել է Կրամերը, գրում է Nouvelles d'Arménie-ում լրագրող Ժան Էքյանը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |