Հայաստանի խոշոր հարկ վճարողների ապրանքի իրացումից հասույթը 2010թ. դեկտեմբեր ամսին աճել է 21.8 %-ով18 փետրվարի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խոշոր հարկ վճարողների ապրանքի իրացումից հասույթը 2010թ. դեկտեմբեր ամսին կազմել է 239.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 21.8 %-ով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ. դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծությունում: Մոնիտորինգն անցկացվել է Հայաստանի 343 հարկ վճարողների շրջանում: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 186 կազմակերպությունների մոտ` 58.9 մլրդ դրամով և նվազել 134-ի մոտ` 23.3 մլրդ դրամով: Վերլուծության տվյալների համաձայն, 2010թ. դեկտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 80 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 2760.7 մլն դրամի չափով: Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 2.8 %-ով և կազմել է 115 448 մարդ: Ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այս տարվա դեկտեմբերին արձանագրվել է 13.1 % աճ նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա նկատմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |