Հայաստանում տոնում են երիտասարդների հովանավոր Ս.Սարգսի տոնը19 փետրվարի 2011 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Հայաստանում նշում են երիտասարդների և սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը: Տոնական միջոցառումները կսկսվեն 11:00-ին Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում, որտեղ պատարագ կմատուցվի: Դրանից հետո տեղի կունենա երիտասարդների օրհնության արարողություն: Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո տոնական միջոցառումներ տեղի կունենան նաև Նկարիչների միությունում, Ժողովրդական արվեստի թանգարանում, ինչպես նաև Սիրահարների այգում: Ս.Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս.Մեսրոպ Մաշտոց վարդապետը սրբի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան), ուր հետագայում կառուցվում է երանելու անունը կրող եկեղեցի: Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում: Ս.Սարգիս Զորավարի տոնը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս.Սարգսի տոնին հիմնականում նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված հնգօրյա Առաջավորաց պահքը: Ս.Սարգսի տոնի նախորդ գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որից հետո ոչինչ չեն ուտում և չեն խմում` ակնկալելով երազում տեսնել իրենց հարսնացուին կամ փեսացուին: Այդ օրվան ևս մեկ սովորույթ է վերաբերում. տապակած հացահատիկի ալյուրով սկուտեղը երեկոյան դնում են տանիքին կամ պատշգամբում և առավոտյան գնում տեսնելու, թե արդյոք Ս.Զորավար Սարգսի ձին չի թողել սմբակի հետքը: Լեգենդի համաձայն, Ս.Սարգիսը պետք է հրեշտակների հետ թռչի տանիքների վրայով և եթե ալյուրով սկուտեղին իր սպիտակ ձիու սմբակի հետք է լինում, ապա այդ տարի կկատարվի այդ օջախի սիրահարված պատանու կամ աղջկա երազանքը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը |