Հանրապետական Էդվարդ Ռոյսը դարձել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի նոր համանախագահը19 փետրվարի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Սենատոր Մարկ Քըրքը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի նոր համանախագահ` hանրապետական Էդվարդ Ռոյսին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսական Ռոյսը հայտարարել է, որ հաճույքով է ստանձնում այդ պաշտոնը 112-րդ Կոնգրեսում: Կալիֆորնիայից ընտրված օրենսդիրը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը ԱՄՆ-ի գործընկերն է եղել տարածաշրջանում բիզնեսի ու անվտանգության գծով, ինչը բխում է երկու երկրների ազգային շահերից: Մարկ Քըրքը, որը սենատոր է ընտրվել Իլինոյսի նահանգից, ընդգծել է կոնգրեսական Ռոյսի նվիրավծությունը Հայաստանի աջակցության խմբին: «Ես վստահ եմ, որ համանախագահ Ռոյսը հետևողական կլինի նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնության հատկացման, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի արդար ու կայուն լուծման ուղիների որոնման հարցում»,-ասել է Քըրքը: Սենատորը նաև հավելել է, որ հպարտանում է իր գործունեությամբ Հայաստանի աջակցության խմբի համանախագահի պաշտոնում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |