Բակո Սահակյանը Շուշիում մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին19 փետրվարի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին: 2010 թվականին կատարված աշխատանքների եւ 2011 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Երկրի ղեկավարը եկեղեցի–հասարակություն փոխհարաբերությունների շարունակական ամրապնդումը համարել է հասարակության ներդաշնակ զարգացման կարեւոր հիմքերից մեկը: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապված հարցերին: Նիստին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |