Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվանում է գործընկերային, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական20 փետրվարի 2011 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտությունը չկարգավորելը Հարավային Կովկասում ստեղծում է կայունության սպառնալիք: Այդ մասին ասվում է Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագծում: Civil Georgia-ի տվյալների համաձայն, Հարավային Կովկասում համագործակցության համատեքստում խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերությունների խորացման մասին: «Չնայած գոյություն ունեցող հակասություններին՝ Հարավային Կովկասի երկրների միջև առկա է համագործակցության պոտենցիալ»,- ասվում է հայեցակարգի նախագծում: Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը «ձևավորվել է ռազմավարական գործընկերության տեսքով», և «Վրաստանին Հայաստանի հետ կապում է սերտ գործընկերություն ընդհանուր շահերի ոլորտում»: Վրաստանը նաև ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագիծը նախատեսվում է հաստատել խորհրդարանում ընթացիկ գարնանային նստաշրջանի շրջանակներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |