Աղբյուր. Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը20 փետրվարի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են ռուսական դիվանագիտական աղբյուրները, Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման համար արդեն գոյություն ունեն Արձանագրություններ, որոնց ստորագրման արարողության ժամանակ ներկա է եղել նաև Ռուսաստանի ներկայացուցիչը: Ինչպես նշել են աղբյուրները, պաշտոնական Մոսկվան բազմիցս ՌԴ նախագահի, վարչապետի և ԱԳՆ ղեկավարի մակարդակում հայտարարել է, որ պաշտպանում է հայ-թուրքական Արձանագրությունները և համարում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միակ ուղին այդ փաստաթղթերի վավերացումն է երկրու երկրների խորհրդարանների կողմից: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների տեղակալներ Գրիգորի Կարասինը և Ֆերիդուն Սինիրօղլուն Մոսկվայում քննարկել են հայ և թուրք դիվանագետների միջև հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, այդ նպատակով Կարասինը վերջերս ժամանել է Երևան, որտեղ այդ հարցը քննարկել է հայկական կողմի հետ: Իբր այդ նպատակով Երևան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |