2012-ին հայկական ՏՏ ընկերությունների մասնակցությունը CeBIT-ին կֆինանսավորի ՀՀ կառավարությունը21 փետրվարի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է աջակցել ՏՏ ընկերություններին (UITE), որոնք 2012-ին ցանկանում են մասնակցել CeBIT խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը: Այս տարի ցուցահանդեսում առանձին ստենդի վրա ներկայացվելու է միայն «Նորք» հայկական տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, LimeTech ընկերությունը չի ներկայացվելու առանձին տաղավարով, մասնակցելու է որպես այցելու, հնարավոր է, որ CeBIT-ին մասնակցի նաև Macadamian ընկերությունը: 2011-ի սկզբին UITE-ն սկսել է CeBIT-2011-ի հայտերի ընդունելությունը, որի արդյունքում ընդունվել է ավելի քան 20 հայտ:Սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ ընկերությունները պետք է իրենք ֆինանսավորեն իրենց մասնակցություն պետական ֆինանսավորման բացակայության պատճառով: Տարբեր տարիների Հայաստանը CeBIT-ում ներկայացրել են «Ալգորիթմ սերվիս», Bi Line, CQG, E-Soft, Instigate, ISMA, L-Soft, Smart Systems, Viasphere Technopark, Sourcio, Memcosoft, AHTC, Fluger, AIT Systems, Softmaster, EIF, E-Dram, CIT, TIB, Synergy, Armenian Software, Dino Systems ընկերությունները: Միջոցառումը, որն անցկացվում է 1986-ից, ամեն տարի հավաքում է 700 000 այցելու և 6500 մասնակից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |