Կայացել է 500 մլն դրամ ծավալով պետպարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով 500 մլն դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3921B111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, աճուրդին մասնակցել են 9 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 2 մլրդ 444 մլն 800 հազար դրամ է, որից մրցակցային` 2 մլրդ 388 մլն 800 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 56 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 469 156 134 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6694% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9000%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---