Իտալիայում ՀՀ դեսպանատանը պարգևատրման արարողություն կայացավ21 փետրվարի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Իտալիայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ականավոր հայագետներ, Պո-Արաքս մշակութային ընկերակցության հիմնադիրներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ` Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանի հայագիտության կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Հայր Լևոն Զեքյանին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի առաջին ղեկավար, պրոֆեսոր Գաբրիելա Ուլուհոճյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգևատրման արարողությունը` հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը նպաստող ակնառու նվաճումների և ձեռքբերումների համար: Շնորհավորելով մեծանուն գիտնականներին ՀՀ կառավարական առաջին պարգևը ստանալու կապակցությամբ, դեսպան Ռուբեն Կարապետյանը հատուկ նշեց, որ «Իտալիայի հռչակավոր երկու համալսարաններում` Վենետիկում և Բոլոնիայում Զեքյանի և Ուլուհոջյանի կողմից հայագիտական միավորների հիմնադրման շնորհիվ է, որ այսօր կարող ենք խոսել Իտալիայում առկա հայագիտության դպրոցի մասին»: Դեսպանը շեշտեց, որ «նրանց գիտական գործունեությունը վաղուց դուրս է եկել Իտալիայի և Հայաստանի սահմաններից ու ձեռք բերել համաշխարհային արժեք և նշանակություն»: Դեսպանը կարևորեց նաև գիտնականների մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում: Վենետիկում Պո Արաքս մշակութային ընկերակցության կողմից ամեն տարի կազմակերպվող հայոց լեզվի խտացված ամառային դասընթացների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայր Լևոն Զեքյանի միջոցով դասախոսներ Պարետ Մանոքին, Ռոզին Թաշճյանին, Սալբի Գասպարյանին և Ռաֆֆի Սեթյանին հանձնվեցին նաև ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը: Արարողությանն ու դրան հաջորդած ընդունելությանը ներկա գտնվեցին Իտալիայի գիտական ու մշակութային շրջանակների, ինչպես նաև իտալահայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |