Մահացել է հայ ժամանակակից ազգային քանդակի վարպետ Դավիթ Բեջանյանը

Մահացել է հայ ժամանակակից ազգային քանդակի վարպետ Դավիթ Բեջանյանը

PanARMENIAN.Net - Կյանքի 67-րդ տարում իր մահկանացուն կնքեց ժամանակակից ազգային քանդակի մեծ վարպետ, ճարտարապետ, ջազ-դաշնակահար Դավիթ Բեջանյանը: Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Դավիթ Բեջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 22-ին` ժամը 19:00-ից, Սայաթ-Նովա 5 հասցեում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 23-ին` 12:00-14:00-ը, Հայաստանի նկարիչների միությունում:

Հուղարկավորության արարողությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---