Մահմեդական աստվածաբանը կոչ է արել սպանել Մուամար Քադաֆիին22 փետրվարի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Լիբիական սահմանային զորքերը լքել են լիբիա-եգիպտական սահմանը նրա ողջ երկայնքով: Այժմ սահմանն ամբողջությամբ բաց է: Որոշ տվյալների համաձայն, Քադաֆին ներկա պահին գտնվում է Սիրտ քաղաքի իր նստավայրում, որտեղից փորձում է ղեկավարել իրեն հավատարիմ մնացած ռազմաօդային ուժերի գործողությունները, որոնք հարձակումներ են իրականացնում ընդդիմության դիրքերի վրա, այդ թվում` Տրիպոլիում: Լիբիայի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբու Բաքր Յունիս Ջաբերը գտնվում է տնային կալանքի տակ երկիրը համակած հակակառավարական ելույթներին դիմակայելու անկարողության պատճառով: Երկրի ողջ տարածքում անջատված է հեռախոսային կապը: Տարբեր երկրներում Լիբիայի մի քանի դեսպաններ հրաժարական են տվել` նման կերպ բողոքելով ցուցարարների նկատմամբ բռնության դեմ: Մահմեդական աստվածաբանների համաշխարհային միության ղեկավար Յուսուֆ ալ-Քարդավին կոչ է արել Լիբիայի զինծառայողներին սպանել պետության ղեկավար Մուամար Քադաֆիին առաջին իսկ հնարավորության դեպքում: Նա առաջարկել է յուրաքանչյուր զինվորի «սեղմել ձգանը և սպանել Քադաֆիին նվազագույն հնարավորության դեպքում»: Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը: Իրավապաշտպանների կարծիքով, բախումների հետևանքով մահացել է մոտ 233 հոգի: Պաշտոնապես իշխանությունները հաստատում են 48 հոգու մահը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |