Օտտավայում տեղի կունենա բողոքի ակցիա Հայաստանի հանդեպ Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ

Օտտավայում տեղի կունենա բողոքի ակցիա Հայաստանի հանդեպ Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Կանադայում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ակցիա` կազմակերպված Կանադայի երիտասարդական ֆեդերացիայի (AYF) և «Արմեն Կարո» ուսանողական ասոցիացիայի կողմից: Ցույցին մասնակցելու են մի քանի հարյուր ուսանողներ ողջ երկրից` բողոքելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:

Ակցիան տեղի է ունենալու Սումգայիթում հայկական ջարդերի 23-ամյա տարելիցից մի քանի օր առաջ, որոնք տեղի են ունեցել 1988-ի փետրվարի 27-ին: Սումգայիթի ողբերգությունն առաջին արյունալի միջադեպն էր, որը հանգեցրել է Ադրբեջանի 450-հազարանոց հայ համայնքի արտաքսմանը: AYF հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ԼՂՀ դեմ ագրեսիայի, Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացման համար, որոնք մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակի մեջ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---