Հայաստանում հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը կատարելագործման կարիք ունի22 փետրվարի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հայ հարկատուների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը կատարելագործման կարիք ունի, գտնում է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության (ՀԱՁՄ) գործադիր տնօրեն Գագիկ Մարգարյանը: Նրա խոսքով, համակարգի տեխնիկական զինումը թույլ չի տալիս «կուլ տալ» նման ծավալների տեղեկատվությունը: «2011 թվականի հունվարին, երբ տնտեսվարող սուբյեկտները սկսեցին իրենց հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, այն պարզապես կախվեց գերծանրաբեռնվածությունից»,- ասել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Իսկ ինչ վերաբերում է հարկային և մաքսային վարչարարության ոլորտում կառավարական բարեփոխումներին, ապա, նրա խոսքով, տնտեսվարող սուբյեկտները հաճախ չեն հասցնում մեծ ծավալների պատճառով կամ էլ օրենքով սահմանված ժամկետներում չեն կիրառում: Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական կոմիտեի նախագահ Վարդան Այվազյանն իր հերթին ավելացրել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրումը «նոր մշակույթ է, որն այլընտրանք չունի, քանի որ շահում է, նա ով տեղեկատվությամբ է տնօրինում»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |