Հայերը կարող են Թուրքիայի խորհրդարանի անդամներ դառնալ 45-ամյա ընդմիջումից հետոPanARMENIAN.Net - Թուրքիայի կուսակցությունների նախընտրական ցուցակներում հայեր կան: ԱԶԿ թեկնածուների թվում են Մելքոն Ղարաքեսեն, Թաթոս Բեբեկը, Մարգար Եսայանը, Ջերիի Խրիմյանն ու Պետրոս Շիրինօղլուն: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից մտադիր է առաջադրվել Արև Ջեբեջին, մյուս ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից՝ Գեղամ Կարապետյանը: Քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարությունը դիտարկում է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Հայկո Բաղդադի թեկնածությունն առաջադրելու հարցը: «Եթե հայ համայնքի անդամներն ու կուսակցությունները պայմանավորվեն, ապա, հնարավոր է, որ հայերը Թուրքիայի խորհրդարանի անդամներ դառնան 45-ամյա ընդմիջումից հետո»,-գրում է թուրքական «Զաման» թերթը: Թուրքական Հանրապետության գոյության ողջ ընթացքում խորհրդարան է ընտրվել ընդամենը 23 ոչ մահմեդական՝ այդ թվում 8 հրեա, 8 հույն, 6 հայ և մեկ բողոքական թուրք: Առաջին հայ պատգամավորը եղել է Պերճ Թյուրքերը (Քերեստեջյան) 1935-46թթ. Վերջինը՝ Սադակ Թուրանը 1961-64թթ.: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2011թ. հունիսի 12-ին: Կընտրվի 550 պատգամավոր 5 տարի ժամկետով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |