Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի դառնա, վստահ է Ալեքսեյ Մալաշենկոն

Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի դառնա, վստահ է Ալեքսեյ Մալաշենկոն

PanARMENIAN.Net - Հակասությունն ազգերի ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության միջև հավերժական է, սակայն աշխարհը աստիճանաբար սկսում է բավականին հանգիստ վերաբերվել դրան: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մալաշենկոն: «Նայեք Կիպրոսին, որը բաժանված է երկու մասի՝ ճանաչված ու չճանաչված: Կա Ղարաբաղը, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրը: Կան քրդեր, հսկայական մի ժողովուրդ, որը սեփական պետություն չունի: Ես արդեն չեմ ասում Աֆրիկայի մասին: Այնպես որ հակասությունների կարգավորման միասնական մոդել չկա, դա ուղղակի անհնար է»,-նշել է Մալաշենկոն:

Միևնույն ժամանակ ռուս պրոֆեսորը նշել է, որ «կան իրավիճակներ, երբ բոլորը հիանալի հասկանում են, որ հետ քայլ լինել չի կարող: Աբխազիան երբեք չի վերադառնա Վրաստանի կազմը, իսկ Լեռնային Ղարաբաղը չի դառնա Ադրբեջանի մասը: Ուստի, դե-ֆակտո ինչ-որ հարաբերություններ կմշակվեն: Դա բավականին երերուն իրավիճակ է»,-ասել է Մալաշենկոն, գրում է «Ռուսական թերթը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---