Հայաստանը մտադիր է տասնյակ միլիարդներ ծախսել արտադրության զարգացման համար22 փետրվարի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տասնյակ միլիարդավոր դրամով իրականացվում են արտադրության զարգացման շուրջ 50 ներդրումային ծրագրեր, մասնավորապես, արդյունաբերության: Այդ մասին փետրվարի 22-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կոլեգիայի առաջին համատեղ նիստում լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Այդ ծրագրերն իրագործման փուլում են, և մենք աշխատում ենք, որպեսզի մեկ-մեկուկես տարվա ընթացքում հասցնենք դրանք տրամաբանական ավարտի»,- ասել է նա: Դավթյանի խոսքերով, կառավարությունը որոշել է շուրջ 50 ներդրումային ծրագրեր արդյունաբերության զարգացման համար, որտեղ անհրաժեշտ է մասնավոր հատվածի համագործակությունը պետության հետ: Նախարարը հավելել է, որ այդ ծրագրերից մի քանիսին կառավարությունը տրամադրել է արտոնյալ պայմաններ, մասնավորապես ԱԱՀ վճարումների հետաձգում, ներկրման ժամանակավոր ռեժիմ և այլն: Նա նաև նշել է, որ դրանք ծրագրեր են տնտեսության տարբեր ոլորտներում, և դրանց մեծ մասն իրականացվում է ներքին ներդրումների հաշվին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |