Ռոբերտ Ամիրխանյան. Անհրաժեշտ է արվեստի գործիչներին լիցենզիա տրամադրող հանձնաժողով ստեղծել22 փետրվարի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ Հանրային խորհրդի` փետրվարի 24-ին կայանալիք նիստում ես մտադիր եմ հանդես գալ հանձնաժողովի ձևավորման նախագծի ստեղծման մասին առաջարկով, որը կգնահատի արվեստի գործիչների գործունեությունն ու նրանց լիցենզիաներ կտրամադրի»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա խոսքով, նման հանձնաժողովը պետք է գործի Հայաստանի մշակույթի նախարարության շրջանակներում: Մեկնաբանելով այն, թե ինչու Հայաստանի Կոմպոզիտորների միությունը նախկինում հանդես չի եկել նման նախաձեռնությամբ, Ամիրխանյանն ասել է, որ Միությունն առանց որևէ ֆինանսական աջակցության չի կարող նախագծեր իրականացնել: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |