Այսուհետ կգործի Բաքվի հայ համայնքի կյանքը լուսաբանող www.baku.am կայքէջը22 փետրվարի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Երևանում տեղի կունենա www.baku.am կայքէջի շնորհանդեսը: Կայքի պատրաստումը նախաձեռնել և իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի եռալեզու կայքէջը: Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը: Առանձին բաժնով ներկայացված է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր և լուսանկարներ: Բաքվի հայ համայնքը դարձավ ադրբեջանական և թուրքական իշխանությունների ծրագրած և երեք փուլով իրագործած ցեղասպանության զոհ: Դրա արդյունքում դադարեց գոյություն ունենալ քաղաքի զարգացման պատմության մեջ ահռելի ներդրում կատարած հայկական տարրը: 20-րդ դարի սկզբին Բաքուն, հանդիսանալով Ռուսական կայսրության անդրկովկասյան տիրույթի խոշորագույն արդյունաբերական կենտրոն, ուներ հարուստ հայկական քաղաքակրթական ներկայություն: Հայերը կազմում էին քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբը` ռուսներից և բազմացեղ մահմեդական բնակչությունից հետո: Այդուհանդերձ, հայերն առաջնային տեղ էին զբաղեցնում քաղաքի հասարակական, մշակութային և գործարար կյանքում: Հենց հայ գործարարների շնորհիվ սկսվեց և մեծ թափ առավ Բաքվի նավթարդյունաբերությունը: Հայ գործարարների միջոցներով և հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցած շենքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականությունը չի հանդուրժում որևէ հիշատակում Բաքվում հայերի երբեմնի ներկայության ու քաղաքի պատմության մեջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգության մասին: Այս կայքէջի պատրաստումը յուրահատուկ հարգանքի տուրք է Ադրբեջանի պետական այլատյացությանը և հրահրված ջարդերին զոհ գնացած Բաքվի հայերի հիշատակին, ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |