«Ֆինանս». 2011թ.Ռուսաստանի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում ավելացել է հայ գործարարների թիվը22 փետրվարի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ֆինանս» ամսագիրը անվանել է 2011թ.Ռուսաստանի 500 ամենահարուստ մարդկանց, որոնց ցանկում հայ գործարարների թիվը ավելացել է 4-ով: Ըստ ամսագրի ՌԴ ամենահարուստ հայ գործարարը «Տաշիր» խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանն է 1,1 մլրդ դոլար կարողությամբ (98-րդ տեղը): «Ռոսգոսստրախի» սեփականատեր հանդիսացող Դանիլ և Սերգեյ Խաչատուրովների կարողությունը գնահատվում է 1,1 մլրդ դոլար: Վարկանիշում Խաչատուրով եղբայրները զբաղեցնում են համապատասխանաբար 102-րդ և 103-րդ տեղերը: «Ռեսո» և «Ռեսո-գարանտիա» խմբերի սեփականատեր հանդիսացող Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար՝ նրանք համապատասխանաբար 111 և 112-րդ տեղերում են: Հայ բարերար, «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնական սեփականտեր ու տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հայտնվել է 174-րդ ցուցակում: Նրա կարողությունը կազմում է 610 մլն դոլար: «Զենիթ» բանկի համասեփականատեր Իգոր Ավանեսյանը 275-րդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է 360 մլն դոլար: 299-րդ տեղում է ձեռնարկատեր Աշոտ Եղիազարյանը 320 մլն դոլարով: 190 մլն դոլար կարողությամբ վարկանիշի 430 և 439-րդ տեղերում են «Ցենտրալ պարտներշիփ» ընկերության նախագահ ու հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանն ու «Բորոդինո» հորլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |