Մուամմար Քադդաֆին հրաժարվել է հեռանալ Լիբիայի ղեկավարի պաշտոնից22 փետրվարի 2011 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Մուամմար Քադդաֆին հրաժարվել է հեռանալ Լիբիայի ղեկավարի պաշտոնից` կապված լայնամասշտաբ հակակառավարական հայտարարությունների հետ, որոնք, նրա խոսքով, «ձեռնտու են սատանային», հաղորդում է BBC Russia-ն: Սա նրա առաջին խոշոր ելույթն է անցյալ կիրակի օրը Լիբիայում բռնկված զանգվածային անկարգությունների ընթացքում: Դրանց ընթացքում, իրավապահների տվյալներով, մոտ 300 մարդ է զոհվել: Քադդաֆիի ծրագրով, երիտասարդությունը ջոկատներ և կոմիտեներ է ձևավորելու ազգը պաշտպանելու համար: Նա ավելացրել է, որ եթե լիբիացիները ցանկանան, նրանք կկարողանան երկրի կառավարման, ներառյալ նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների բաշխման վերաբերյալ նոր օրենքներ առաջարկել: Գնդապետը նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառվի, բայց միայն միջազգային օրենսդրությանը համապատասխան: Քադդաֆին ավելացրել է, որ սկսած չորեքշաբթի օրվանից երկրում անվտանգությունն ապահովելու է ոստիկանությունը: Լիբիայի առաջնորդը մահապատժով է սպառնացել ցանկացած մեկին, ով կփորձի վնասել Լիբիային կամ օգնել նրա թշնամիներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |