Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակից է, սակայն միշտ պատրաստ է կտրուկ հակահարված տալ Ադրբեջանի ագրեսիային![]() 22 փետրվարի 2011 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակից է, սակայն միշտ պատրաստ է կտրուկ և համարժեք հակահարված տալ Ադրբեջանի ագրեսիային և սադրանքին: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի տարածք թափանցելու` ադրբեջանցի զինվորների յուրաքանչյուր փորձ, ցանկացած դիվերսիա միշտ համարժեք պատասխան է ստանում: Ընդ որում, Սեյրան Օհանյանը նկատել է, որ Բաքուն փորձում է Երևանը ներքաշել սպառազինության մրցավազքի մեջ, սակայն Հայաստանը ձգտում է ոչ միայն զինել բանակը, այլև բարձրացնել բանակի որակները` զինծառայողների հայրենասիրական ոգու դաստիարակումը, նրանց որակավորման ու պրոֆեսիոնալիզմի բարձրացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |